Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում
Կանանց կողմից առաջարկվող կամ առաջնորդվող լուծումներ՝ կլիմայի փոփոխության մեղմման, կենսաբազմազանության, բնական էկոհամակարգերի և բնական ռեսուրսների պահպանության կամ վերականգնման համար։
«ԿԱՆԱՅՔ ԿԼԻՄԱՅՈՒՄ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Մրցանակաբաշխությունը ճանաչում, խրախուսում և տեսանելի է դարձնում կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում իրականացվող գործողություններում և լուծումներում։

COP17 Special Edition
Հայաստանում 2022 և 2024 թվականներին կազմակերպված մրցանակաբաշխությունները ձևավորել են կանանց ներդրումը ճանաչելու, հաջողված լուծումները հանրայնացնելու և կանանց առաջնորդությունը խրախուսելու հարթակ։ Յուրաքանչյուր փուլում ստացվել է շուրջ 100–150 հայտ և առաջադրում՝ տարբեր ոլորտներից և Հայաստանի տարբեր համայնքներից։
COP17 հատուկ թողարկումը զարգացնում է այդ փորձը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության փոխկապակցվածության համատեքստում։ COP17-ը Երևանում անցկացվելու է 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը։
Հատուկ թողարկման առանցքային մոտեցումն է՝ «ճանաչումից դեպի լուծումների առաջմղում»։ Հաղթողները հնարավորություն կունենան COP17-ի շրջանակում ներկայացնելու իրենց փորձը, լուծումները և դրանց ընդլայնման ներուժը։
7 + 1
Յոթ հիմնական թեմատիկ ուղղություններ՝ COP17 հատուկ թողարկման շրջանակին համապատասխանեցված նկարագրություններով, ինչպես նաև մեկ հատուկ ճանաչում։
Կանանց կողմից առաջարկվող կամ առաջնորդվող լուծումներ՝ կլիմայի փոփոխության մեղմման, կենսաբազմազանության, բնական էկոհամակարգերի և բնական ռեսուրսների պահպանության կամ վերականգնման համար։
Լուծումներ՝ ուղղված մարդկանց, համայնքների, տնտեսության և/կամ էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը։ Խրախուսվում են բնության և էկոհամակարգերի վրա հիմնված մոտեցումները։
Համայնքային նախաձեռնություններ, մասնակցային գործընթացներ, կառավարման կամ քաղաքականության լուծումներ՝ կլիմայական և/կամ կենսաբազմազանության խնդիրների հասցեագրման համար։
Լրագրողների, հաղորդակցության մասնագետների, բովանդակություն ստեղծողների և այլ մասնագետների աշխատանքներ, որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունն ու մասնակցությունը։
Կրթական ծրագրեր, մեթոդաբանություններ և նախաձեռնություններ՝ կլիմայի, բնության և կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիք, կարողություններ և գործնական գործողություններ ձևավորելու համար։
Ֆինանսական, տեխնոլոգիական, ձեռնարկատիրական, թվային կամ այլ նորարարական լուծումներ՝ կլիմայական գործողությունների և/կամ կենսաբազմազանության պահպանության համար։
Երիտասարդ կանանց և աղջիկների կողմից առաջնորդվող նախաձեռնություններ՝ կլիմայական գործողությունների, բնության ու կենսաբազմազանության պահպանության, կրթության կամ նորարարության ոլորտներում։
Պատվավոր հատուկ ճանաչում կարող է շնորհվել տղամարդու, որը շարունակական և նշանակալի աջակցություն է ցուցաբերել կանանց մասնակցությանը, առաջնորդությանը և մասնագիտական առաջխաղացմանը։ Ինքնաառաջադրում չի ընդունվում, և հատուկ ճանաչումը չի ներառում յոթ հիմնական անվանակարգերի համար նախատեսված դրամական մրցանակը։

Applications
Հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլ կազմակերպության կամ կառույցի կողմից առաջադրմամբ։
2026
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 2-ը։
Zoom • Q&A
Հայտերի ընդունման ընթացքում կանցկացվեն երկու առցանց տեղեկատվական և հարցուպատասխանի հանդիպումներ՝ անվանակարգերի, մասնակցության պայմանների, գնահատման չափորոշիչների և հայտադիմումի լրացման վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար։
Երևանի ժամանակով (UTC+4)
Միանալ Zoom հանդիպմանը ↗Երևանի ժամանակով (UTC+4)
Միանալ Zoom հանդիպմանը ↗COP17 Special Edition
Յոթ հիմնական անվանակարգերից յուրաքանչյուրի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ մրցանակային գումար՝ ներառյալ կիրառելի հարկերը։ Մրցանակը նպատակ ունի նպաստել հաղթող լուծման հետագա զարգացմանը, տեսանելիությանը, կրկնօրինակմանը կամ ընդլայնմանը։ Հաղթողները նաև հնարավորություն կունենան COP17-ի շրջանակում ներկայացնելու իրենց փորձը, լուծումները և դրանց ընդլայնման ներուժը։
Առաջնորդության ճանաչումն ու խրախուսումը նպաստում են ավելի դիմակայուն և առողջ ապագայի ձևավորմանը։
Մրցանակաբաշխության հայտերը կգնահատվեն ժյուրիի կողմից՝ միասնական չափորոշիչների և գնահատման համակարգի հիման վրա։ Ժյուրիի անդամների կազմը ներկայացվում է ստորև։

Համակարգող
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբակցություն

Ազգային փորձագետ Հայաստանում
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»
Հայաստանի գրասենյակի տնօրեն
Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ

Ծրագրի մասնագետ
ՄԱԿ Կանայք հայաստանյան գրասենյակ
Կլիմայական քաղաքականության վարչության պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Հայաստանում կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)

Գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)

Թումո լաբերի ղեկավար
Թումո լաբեր

Խորհրդատու, «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագիր
Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Տնօրեն
Էներգախնայողության աջակցման հիմնադրամ

Գենդերային քաղաքականության հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Թեկնածուների և ընտրված լուծումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի մրցույթի համապատասխան փուլում։
COP17 Special Edition
Միացեք նախաձեռնությանը և աջակցեք կանանց առաջնորդությանը, կլիմայական ու կենսաբազմազանության լուծումների տեսանելիությանը։
Դարձեք գործընկեր →Women • Climate • Biodiversity • Solutions